Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Չըլլար... րդ հոդվածին դեմ է։

— Կուզե դեմ ըլլալ, կուզե ետևը, խոսքերնիս մի կոտրեք։

— Անկարելի է։

— Վերջը գեշ կըլլա։

— Շատ խոսեցաք։

— Եկուր չէ՛ մըսեր։

— Չըլլար։

— Վերջը կը զղջաս։

— Սպառնալիքեն չեմ վախնար։

— Փատի հարվածներու ներքև քեզ կը մեռցնենք։

— Հա՛, հա՛, հա՛, խնդալս եկավ։

— Շո՛ւտ ըրե։

— Դուն կը խնդաս կոր ամա, մեյ մ՝ալ մեր երեսը կը նայի՛ս կոր։

— Հա՛, հա՛, հա՛։

— Խնդալու բան մը չկա կարծենք։

— Հա՛, հա՛, հա՛։

— Մեր մորուքին կը խնդաս կոր, էֆենտի։

— Հա՛, հա՛, հա՛։

— Կերդնունք, որ հիմա զքեզ գետինը կը փռենք հոս, շուտ, հիմա նոր թաղականի մը ընտրության հրահանգ ղրկե Սամաթիա, շուտ, շուտ, շուտ։

— Դուք սխալ հասկցաք, ես չըսի որ չեմ ղրկեր, այլ ըսի որ․․.

— Դեռ կը խոսիս կոր, շուտ ըրե՛։

— Շատ աղեկ, կը ղրկեմ։

Հասկցա՞ր հիմա Սահմանադրության բնավորությունը, ընթերցո՛ղ, քիչ մը նեղը գալուն պես խոսքը ետ կ՝առնե կոր։

Ինչո՛ւ ուրեմն Քաղաքական ժողովը այս հրահանգը այսչափ ատեն ուշացուր և Սամաթիո թաղը կործանեց, եթե Սահմանադրության հակառակ էր՝ հիմա ինչո՞ւ հրահանգ ղրկել խոստացավ։

Եթե Օրագրո և Մեղուի խոսքերուն անսալով, այս տնօրենությունը ժամ առաջ ըներ նե՝ թե՛ Սամաթիո, թե՛ Քաղաքական ժողովո և թե՛ Կրճիկյան էֆենտիի շահերովը չէ՞ր ըլլար։ Եթե ժամ առաջ ըներ այս տնօրինությունը ոչ Սամաթիա այսչափ խեղճության մեջ կիյնար, ոչ Քաղաքական ժողովը այս հակասության մեջ կիյնար, ո՛չ ալ Կրճիկյան էֆենտի սամաթիացոց աչքեն կիյնա։

Ինչպես կը տեսնվի, երեքին մեջ ալ անկում կա։

Այս Քաղաքական ժողովո օրով՝ միշտ անկում, միշտ անկում և երբեք վերականգնում...