Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընթերցողացս թիվեն թատրոն եկողներուն թիվը կը գուշակեմ. ձեր վիճակը լավ մը հասկնալու համար պետք չունիմ ձեր գրպանները նայելու։ Թշվառականներ, ձեռքս գրպանս[1] խոթելուս պես ձեր վիճակը կը գուշակեմ և կը ցավիմ։

Գրպաններնիս ալ երկվորյակներու պես ասանկ իրարու նմանելեն ետքը, ի՛նչ պետք ունիմ ձեզի գալ հարցնելու, թե վհատա՞ծ եք։ Ինքզինքիս կը հարցնեմ և կը հասկնամ, որ վհատած չեմ, այն ատեն ցավս ուրախության կը փոխվի, գրիչս կը նետեմ և մտքես կըսեմ։

Ես չեմ վհատած, անոնք ալ չեն վհատած։

  1. Ձեր գրպաններուն ներողությունը կը խնդրեմ։ Ծ. Հեղ․: