Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարդացիք, որ Օրագիր գիշերները շուներուն հետ կը պառկի, շուները Օրագրի ձեռքեն հացերը հափշտակեր են, Օրագրի տղաքները տունը անոթի մնացեր են։ Այո՛, խնդացիք և հիմա ալ կըսեք, թե Մամուլ իրավունք ունի։

Գիտցե՛ք Էֆենտի, եթե ես ըլլայի Օրագրի տեղ, կերդնում, որ հանուն արդարության, գրչիս ճարակ կընեի ձեր անունը լրագրական աշխարհի առջև։

Էֆենտի՛, տեղվույս անձկությունը կստիպե զիս հաջորդ թիվերու թողուլ այս մասին մյուս ըսելիքներս, ուստի, հաճեցե՛ք հիմակուհիմա ընդունիլ իմ խոնարհ խայթվածս։

Ասանկ փափուկ պարագաներու մեջ ձեր բերանը ավելի լավ կընե եթե համադամ կերակուրներ ուտելու զբաղի քան թե խոսելու։

Շուտ ըրե՛ք, սպասավորք, քիչ մը կավ բերե՛ք և Էֆենտիին լեզվին վրա դրե՛ք, որ խայթվածքին ուռեցքը անցնիլ․․․։