Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՕՄՆԻՊՅՈԻՍ ՄՏՆԵԼՈՒ ԵՂԱՆԱԿԸ

Ընթերցո՛ղ, Ղալաթիայեն օմնիպյուս նստած ունի՞ս. նստած չունիս նե՝ կեցիր այս կառքերուն մեջ մտնելու եղանակը սորվեցնեմ քեզի, որ նստիլ պետք ըլլալ նե՝ նեղություն չքաշես։

Նախ, գիտնալու ես, որ այս կառքերը տասներկու հոգիե ավելի էրիկ մարդ չեն առներ, որովհետև ասոնցմով կը լենան. կնիկ ըլլա նե՝ վեցով ալ կը լենան, որովհետև ասոնք մեծ մեծ խըչըխներ ունենալուն՝ մեկ հոգի երկու հոգիի տեղ կըբռնե։ Ընկերությունը վնաս չընելու համար քիչ օրեն կամ խըչլըխի համար ալ երկու ղուրուշ պիտի առնե, կամ պիտի ապսպրե կանանց, որ օմնիպյուս նստած ատեննին խըչլըխնին հանեն։

Ուստի, օմնիպյուսին գալը տեսնելուդ պես վազելով մեջը մտնելու ես. թե որ այս միջոցին ոտքդ կոտրի, աչքդ ելնե նե վնաս չունի, բավական է, որ կարենաս օմնիպյուսի մեջ տեղ գտնել, թե որ կարգիդ սպասելու ըլլաս նե՝ կառքին մի՛ սպասեր, որովհետև ան ու աս զիրար հրելով, մշտելով կը մտնեն և դուն դուրսը կը մնաս։

Եթե այս ըսածիս չես հավտար, գնա օր մը փորձե՛։