Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՇՄԵՆՏԸՖԵՐԻ ԲԻԱՆՔՈՆ

— Ո՞ւր բարով, Մարկոս աղա, Շմնտըֆերը որի՛ զարկեր է։

— Ինձի չզարնելեն ետքը, որու ուզե նե թող անոր զարնե։

— Աս թուղթերեն մեզի օգուտ չկա, վաղը պիտի ծախեմ, նորերեն պիտի առնեմ։

— Նորն ալ, հինն ալ, միևնույն բանն է, նորը ծախեցի, հինը առի, չեղավ, հինը ծախեցի, նորը առի, դարձյալ չեղավ, այս անգամ նորն ալ պիտի ծախեմ, հինն ալ նայինք ինչպես կըլլա։

— էֆենտիմ, աս շմենտըֆերի թուղթերը երկու տեսակ են, մեկ տեսակը կը վասակի կոր, մյուս տեսակը չվաստկի կոր, մեզի խաբեր ու չվաստկող թիվերեն կլլեցուցեր են, աս թուղթերեն հասկցող մեկուն հետ երթալու է տե, քանի մը ղուրուշ եվել տալով վաստկող թիվերեն առնելու է, չէ նե աս ելնելու ճամբա չէ։

— Մութլախ անանկ բան մը ըլլալու է, աղաս, չէ նե՝ մինչև հիմա ելնելու էր, կամչնամ կոր ըսելու ամա, մեղքս ի՞նչ պահես, ամեն առտու մեյմեկ գլուխ Նարեկ կը կարդամ կոր պիլեթներուն վրա տե՝ դարձյալ չզարներ կոր։ Թե որ բիանքոն գալ ամսուն ալ թուղթերուս չզարնե նե՝ ես թուղթերը պիտի զարնեմ բիանքոյին։