Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԼՐԱԳՐԱԿԱՆ ԿԵՐԱԿՈՒՐ

Ընթերցո՛ղ, եթե չձանձրանալով Մանզումեի մեջ հրապարակված դպրոցական բարեկարգությունը կարդացիր (վասնզի ես երբ տեսա, որ ալ ծայրր գալիք չունի՝ վազ անցա), անշուշտ տեսար, որ Փանոսյան նույն հոդվածին մեջ կըսեր, թե տղայոց ուսումը զվարճալի ընելու և անոնց ճաշակն իրենց տալու համար այնպես ցուցնելու է իրենց, որ ուսումները տեսակ տեսակ ուտելիքներ են, որպեսզի ինչպես որ շաքար, պտուղ և այլն կը սիրեն, նույնպես ալ զանազան ուսումներեն ախորժին։

Մենք չենք ուզեր այս սկզբունքը ջնջել, բայց իրեն մեկ պակասը լեցնել կուզենք, այն է որոշել, թե զանազան ուսումներեն որոնք են, որ այն ինչ ուտելիքին կը համապատասխանեն, և որովհետև մենք լրագրական ասպարեզին միայն կրնանք խառնվիլ, ուստի երկարժամանակյա փորձառությամբս գտա, որ հետևյալ լրագիրներն իրենց համապատասխանող ուտելիքներուն արժանիքն ունին։

Մանզումե — կաթնապուր
Ասիա — տանձ
Մասիս — իմամ պայըլտը
Փունջ — խաբաթմա
Հայրենիք — լուբիա
Մամուլ — ձվածեղ
Օրագիր — ստախոզ
Մեղու — քացախ

Մեր հասարակության ալ այսչափ կերակուր շատ է, քիչ չէ։


Ով որ խիստ երջանիկ պիտի ապրիմ կըսե, դժբախտ կըլլա։

Ով որ խիստ գեղեցիկ աղջիկ մամուսին պիտի առնեմ կըսե, տգեղ կնոջ մը կիյնա։