Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ով որ մեծ համբավ վաստակելու մտոր ճամրա կելնե, ունեցած համբավն ալ վրա կուտա։

Ով որ խիստ հավատարիմ սիրուհի մունիմ կըսե, շուտով անկից կը խաբվի։

Ով որ օղի խմողները միշտ կը ծաղրե, ինքն անոնցմե շատ կը խմե։

Ով որ զատ մը հաստատ վաստկելու մտոք դատարան կը մտնե, շուտով կը դատապարտվի։

Ով որ ազատ հոդվածներ գրեմ կըսե լրագրաց մեջ, բնավ գրել չկրնալու վճռույն կենթարկվի։

Ով որ Փանոսյանի պաշտպան կը ձևանա, անոր մահացու թշնամին Է։

Ով որ աշխարհս հողը չըներ, ծաղրվելու արժանի մարդիկը կը ծաղրե առանց խտրության, նա ամենեն երջանիկն Է։

Ով որ ես իմ վիճակես գոհ եմ կըսե, ամենեն դժբախտն Է։

Ով որ խելացի եմ կըսե, խենթ է։

Ով որ իմաստուն եմ կըսե, իմաստակ է։

Ով որ տկար եմ կըսե, Սամփսոն է։

Ով որ Սամփսոն եմ կըսե, տկար է։