Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ա՛լ ինչ կուզեք ըրե՛ք Մեղուին, բայց սա գիտցեր, որ Մեղուն անանկ վիճակ մունի, ուսկից ո՛ր վիճակին որ ենթարկվելու ըլլա նե՝ առաջինեն ավելի աղեկ պիտի ըլլա։

Զգուշացեք, չարություն ընեմ ըսած ատեննիդ, բարություն կընեք, և ես ձենե բարիք տեսնել չեմ ուզեր․ միայն թե ասանկ խնդրոց մեջ մեյ մալ խառնվելու չըլլաք նե՝ լրագրության մեծ բարիք մը ըրած կըլլաք։

Խնդրելով որ ընդունիք իմ հարգանքներս։

Մնամ ձեր վսեմության ինչպես որ արժան է մնալ։