Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵՂՈՒ ՍԽԱԼՄՈՒՆՔԻ ՄԵՋ

Ահա այս վերնագիրն է Օրագրո հինգշաբթի ավուր Մեղուի Համար գրած չորս տողերուն պարունակությունը, զոր հոս կը դնենք անփոփոխ.

«Երեկվան Մեղուի միայն սա չափ կըսենք, թե այլ է Պոլիս զատ գավառ մը ընել յուր ամենայն ժողովներովը և այլ է Քաղաքական ժողովին կողմեն հանձնաժողով մը ընտրել տեղականգդործոց համար»:

Ըսած էի, թե աշխարհիս երեսը չկա բան մը, որ հակասության չափ սիրեմ և դեռ ընթերցողը կը հարցնեն, թե՝ Օրագիրը ինչո՞ւ շատ կը սիրես։

Օրագիր ասոր կը պատասխանե։

Զիս մի՛ սիրեր, ես հակասություն չեմ։

Ըսել է, որ սիրվելու բան չես դուն թշվառական։ Ասիկա կը խոստովանիս, խոստովանելեդ ետքն ալ կելնես սերս կը մերժես։

Բայց առաջ կը սիրեիր զիս․․․ սիրադրո՜ւժ․․․ ո՛չ, ո՛չ. Օրագիր, ես կը սիրեմ զքեզ, որովհետև կը սիրեմ դուն ալ զիս սիրես՝ Ես ավելի կուզեմ սիրվիլ քան թե սիրել, այսինքն հակասությունը։

Կը փափագիմ, որ ավելի կուզեմ ծաղրվիլ քան թե ծաղրել, որովհետև առաջինով չգիտցածս կը լսեմ, մինչդեռ երկրորդով գիտցածս կըսեմ։

Հրապարակի վրա միշտ կւ սիրեմ, բայց երբեք չեմ սիրվիր, հարուստ և աղքատ՝ ամենը կը սիրեմ, և ոչ մեկե կը սիրվիմ..․ քեզմե սիրվիմ ըսի, դու ալ անհավատարիմ ես եղեր։

Վնաս չունի, թո՛ղ այնպես ըլլա, ես դարձյալ կը սիրեմ զքեզ և ահավասիկ փաստերս․

«Կըսեք, թե այլ է Պոլիս զատ գավառ մը ընել և այլ է Հանձնաժողով մը ընտրել տեղական գործոց համար»։

Եթե խնդիրք չպարզենք և միայն անուններու վրա հիմնենք