Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԿԱՐԱԳԻՐՔ ՄԵՂՈԻԻ

Ահա, ընթերցող, արվեստիս ամենեն դժվար մասը, ամենեն ավելի պետքի մասը։

Ընթերցոդներես ոմանք շատուց ի վեր կառաջարկեն ինձ, որ ազգիս մեջ գտնվող երևելի և կամ երևելի կարծված անձանց նկարագիրն ընեմ առանց հականե հանվանե զանոնք հիշելու։

Ընթերցողացս այս խնդիրը չեմ կրնար մերժել, որովհետև պարտքս է կատարել․ չեմ կրնար ըսել, չեմ կրնար, որովհետև իմ ճյուղիս կը վերաբերի, որովհետև արժանապատվությանս կը դպչի։

Արդ, ընթերցողացս ներողամտությանը ապավինելով Նկարագրքիս վարագույրը կը բանամ։

Ահա մարդ մը՝ որ առանձնությունը կը սիրե և զմարդիկ կատե։ Յուր սենյակին մեջ միշտ առանձին կը նստի, և թե որ կատու մը կամացուկ մը դուռը բանա՝ ահուդողի մեջ կիյնա, որ չըլլա թե եկողը մարդ մը ըլլա։ Եթե մեկը իրեն այցելության երթա՝ շուտով նստած տեղեն կելնե հյուրը մենակ կը ձգե և կերթա սենյակին մեկ ծայրը կը նստի և ինքնիրեն կըսե։

— Սա մարդոց ձեռքեն բնավ հանգստություն չկա, չեն թողուր, որ մարդս քիչ մը առանձնանա և ընելիքին վրա խորհի։ Ի՞նչ անկիրթ են սա մարդիկը։

Թե որ հյուրը իրեն որպիսությունը հարցնե՝ «Ծանր հիվանդ եմ, դուք չեկած քիչ մը աղեկ էի», կըսե։ Թե որ հյուրը քիչ մալ խոսիլ ուղե, «է՛հ, շատ ըրիր» կըսե, «ի՞նչ իրավունքով իմ առանձին նստելու և չխոսելու իրավունքս կը բռնաբարես» ըսելով դռնեն դուրս կելնե և հյուրը մենակ կը թողու։ Հյուրը երթալուն պես շուտով սենյակը կը մտնե, աճապարանոք դուռը կը կղպե, տեղը կը նստի ու ինքնիրեն կըսե․

— Տեսա՞ր հանգստությունը» մարդիկ ինչ սորվեր են որ ամեն