Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ըլլային նե՝ քիչ մը աղեկ (երդում ըրած է որ բանի մը աղեկ չըսե) կրնար ըլլալ»։

Այս մեկնությունները տայեն ետքը գրպանեն թուղթ մը կը հանե և իր մեկ գրած կտորը կը կարդա։ Կարդացած ատենը թե որ փռնգտաս, կամ հազաս՝ «Մտիկ ընել չես ուզեր նե՝ ես ալ չեմ կարդար» ըսելով թուղթը գրպանը կը դնե բարկությամբ։ Եթե մինչև վերջը կարդա լմնցնելեն վերջը կըսե.

— Ահա այսպես դրվելու են գրությունները որ կարդացվին։

Բայց ի՞նչ օգուտ, իմ գրածները հասկցող չկա որ գրեմ։

Երբ իրեն առաջարկվի, որ իր մեկ գրությունը հրատարակե՝ «Իմ գրությունս շարելու կարող գրաշար կը գտնվի՞» կը հարցնե։

Ահավասիկ մարդ մը, որ զմարդիկ ատելու մեջ կը փնտրե յուր բարձրությունը, ուրիշներուն գրածները ավրելուն մեջը կը փնտրե յուր գրածոցը արժեքը։

Ասանկ մարդոց Մեղու մարդատյաց կըսե, ընթերցողը ուզե փիլիսոփա ըսե, ուզե պուետ։