Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԾԱՆՈՒՑՈՒՄ

<1>

Դպրոցի մը հոգը բառնալու համար հոգաբարձություն մը կը փնտրվի սա պայմանով.

Հոգաբարձությունը թաղականեն կախյալ պիտի ըլլա. թաղականը ել ըսե նե՝ պիտի ելնե. նստե ըսե նե՝ պիտի նստի, լռե ըսե նե՝ չպիտի խոսի. եթե սա ձուկը առ տուն տար ըսե նե՝ առնե տանի պիտի, ետևես եկուր ըսե նե՝ երթա պիտի, եթե տգետ եք ըսե նե ենք պիտի ըսե. բան մը չիյտեք ըսե նե՝ չիյտենք ըսե պիտի, մեկ խոսըով դպրոցը մեկ շաբթվան մեջ գոցելու համար թաղականին աչակից պիտի ըլլա. այսպիսի հոգաբարձություն մը գտնողը կրնա զայն մեզ ներկայացնել և պետք եղած պարդևն ընդունիլ։