Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԻԶՄ ԷՖԵՆՏԻ

Վերջապես նիկողոս էֆենտի Թյուլպենտճյան (թարգմանիչ Օրագրո) հացին оխան ութը փարայի իջեցնելեն ետքը, սուրբ Սահակա և Մեսրոպա պաշտոնին հրաժեշտ կուտա և Ն. ստորագրությամբ հրապարակ կելնե Օրագրո մեջ յուր հանճարը փայլեցնելու համար։

Նիկողոս էֆենտի Թյուլպենտճյան հոդված մը կը գրե Օրագրո երեկվան թվույն մեջ։ Յուր հոդվածը հառաջաբանով կսկսի և հառաջաբանով կը վերջացնե։ Յուր հոդվածին վրա Ազգային բառը գրված ըլլալեն միայն կրնա գուշակվիլ, որ ազգային խնդրո վրա խոսելու փափագ ունի։

Տագնապ.․․ տագնապ, կը պոռա մեր տենդոտ գրագետը․ իր տենդային վիճակին մեջ քարրեման կ՛ընթանա և լոժիքթման կայնի. կամպեթթան կառնե Թիերին գլխուն կը զարնե, Թիերը կառնե նաբոլեոնին շիրմին կը զարնե, խեղճ Նաբոլեոնն ալ գերեզմանեն դուրս կը հանե և վրան բաց կը ձգե, չխղճար անգութը իրեն ձյունասառն հոդվածին մեջ նաբոլեոնը սառեցնելու։

Անգո՜ւթ գրագետ, գերեզմանակրկիտ տրամաբան․..

Տեսթոթիզմ, քռմյունիզմ, լեժիթիմիզմ, օրլեանիզմ և վերջապես այն ամեն բառերը, որոնք իզմ կը վերջավորին, կըսե մեր գրագետ Թյուլպենտնյանիզմ, Գաղղիան այս վիճակին հասուցին։ Գաղղիո արդի վիճակը այդ իզմերուն կը վերագրե։ Անիծյալ իզմեր:

Մեր Նիկողոսիզմ էֆենտին այսչափ իզմերեն հետևություն մը հանել կ՛ուզե, չորս սյունակ կը մրոտե և հետևությունը հաջորդ թվով գրելու կը խոստանա, որով ամբողջ հոդվածը հառաջաբանի մը կերպարանք կառնե։

Հառաջաբանիզմ գրագետը մեր շաբաթ ավուր մեկ հոդվածին դեմ հարձակիլ կերազե իզմերով զինյալ և Թիերին ու Կամպեթթային անվանցն ընկերակցությամբ։