Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդ խռովահույզ անձինքը, կըսե փիլիսոփան, չեն ուզեր գիտնալ, թե ընդհանուր ազգեն ընտրված և զայն օրինավորապես ներկայացնող երեսփոխանական ժողով մը, մինակ գավառի մը, քաղաքի մը կամ թաղի մը ափ մը ժողովուրդը բնավ ոևէ իրավունք մը չունի զայն վանելու։

Հոս «զայն» բառը թեպետև խոսքը անհասկանալի կ'նե, բայց Նիկողոսիզմ էֆենտին յուր սորված ավելադրության մը կանոնով ընդհանուր ժողովը կուզե հասկցնել։

Կուզեինք Նիկողոս էֆենտիին տարի մը պայմանաժամ տալ, որպեսզի մեր հոդվածը ուշի ուշով կարդա և հասկնա. բայց նկատելով, որ Նիկողոս էֆենտիզմ այս եղանակավ չպիտի կրնա ո՛չ թե տարի մը, այլ ամիս մը ապրիլ լրագրական ասպարեզին վրա, ուզեցինք անոր սխալը յուր առջևը դնել։

Մեղու ըսած էր.

«Ժողովուրդը քեզ կրնա վռնտել երբ զքեզ ապօրինավորության մեջ տեսնե, իսկ դուն երբեք չես կրնար ժողովուրդը վռնտել, մինչև անգամ ապօրինավորության մեջ գտնվի ալ նե։ Ինչո՞ւ։ Որովհետև երբ ամբողջ ժողովուրդը ապօրինավորության մեջ է, ըսել է որ քեզի դեմ է, և երբ ամբողջ ժողովուրդը քեզի դեմ է, երեսփոխան ըլլալե կը դադրիս։

«Ասիկա պարզ ենթադրություն մէ, որ կընենք քեզի հասկցնելու համար միայն, որ ժողովուրդը վռնտելու իրավունք չունիս»։

Մեր ակնոցավոր բարեկամը մեր գրած ամբողջ ժողովուրդը գավառի մը, կամ թաղի մը ափ մը ժողովուրդը կը հասկնա և այս հասկցողության վրա կը հիմնե յուր իզմերը։

Նիկողոս էֆենտի Թյուլպենտճյան կուզե, որ ամեն բան, ամեն խոսք իրեն ուզածին պես հասկնա։ Չենք ուզեր իրեն այս ազատությունը բռնաբարել, թո՛ղ ուզածին պես հասկնա։ Գիտեինք, որ խորհելու և խոսելու ազատություն կրնա ըլլալ, բայց չէինք լսած, որ հասկնալու ազատություն ալ կա եղեր։

Նիզմ էֆենտին մեր ամբողջ ժողովուրդ ըսածը ափ մը ժողովուրդ հասկնալեն ետքը քանի մը տող վարը կը հավելու.

«Սակայն ժողովուրդը, որ մինչև ցարդ շատ քիչ օրինավորությունը հարգած ու պահած ըլլալուն քանիցս փորձը ցույց տված է և այլն»։

Հիմա հոս Ժողովուրդ բառը ի՞նչ կը հասկնա Թյուլպենտճյան էֆենտին։ Բայց ըսինք ա՛, ինք ազատ է ուզածին պես հասկնալու,