Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս տունեն ողորմությո՞ւն կը հուսաս կոր։

Աս ըսելովը հարուստը ծաղրած չըլլա ր եղեր, այլ աղքատը։

Եվ ի՞նչ իրավմամբ Մամուլ կը ծաղրե պանքայեն գործ սպասողները։ Մարդս իրեն հարմարությանը և կարողությանը համեմատ, այսինքն որը գրագրի, որը հաշվակալի և որը սպասավորի ևայլն պաշտոն փնտրե նե՝ ծաղրելի՞ կըլլա. ի՞նչ կուզեր Մամուլ. ամեն մարդ իրեն պես չափը չճանչնալով իր կարողութենեն բարձր գործ մը պարապեր և իրեն պես ամեն օր խայտառակվե՞ր։

Բայց Մամուլ կուզե յուր պաշտպանը խնդացնել։

Բայց Մեղու ալ կուզե յուր պաշտպանը հույն սեղանավորի մը հետ բաղդատել։

Տիոժեն տարի մը ամբողջ ծաղրեց զԽրիսթաքի էֆենտին։

Այս շաբթու կը լսենք, որ Խրիսթաքի էֆենտին չորս հարյուր ոսկի տվեր է Տիոժենին, որ տպարան մը բանա։

Մեղու երկու անգամ ծաղրեց զԿյոչեյան էֆենտին։

Կյոչեյան էֆենտի Մեղուի բաժանորդ էր, 100 ղուրուշ կը վճարեր տարին, Կյոչեյան էֆենտին Մեղուի բաժանորդագրությունը թողուց։

Մամուլ, հանցանք գտի՛ր, մոլություն գտի՜ր և ծաղրե, ո՛վ որ ալ ըլլա այդ հանցանքին տերը, բայց կեցած տեղդ ելնել Մարդիս պեյին պանքան ծաղրելը, ազգին մեկ բարերարը զվարճության նյութ ընել ըսել է ի զբոսանս անմահ բարերարիդ։

Մի՜ հուսար Մամուլ, որ Պալյան գերդաստանը քու պարսավներեդ կարատի, բայց զգուշացիր այդ գերդաստանը գովելե, որովհետև քու գովեստդ պարսավ մէ հայու սիրտ կրող ճշմարիտ հայու մը։

Գովեստներուդ ենթակայովը շատացի՜ր Մամուլ...։