Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԶԳԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Մեր մեջ խիստ քիչ բառ կը գտնվի, որ յուր բնիկ նշանակությամբը գործածվի։

Այս բառերուն դասեն է նաև ազգասիրություն բառը, որուն մեկ քանի նշանակությունները հոս դնել պարտք կը համարինք։

Կը տեսնես մարդ մը, որ նախ կնիկ մէ առեր, մեկ կնիկը քիչ գալուն վերջեն ուրիշ մալ առեր է. երկու կնիկն ալ շատ գալուն ուզեր է առաջինը թողուլ։

Հիմա առաջինը չուզեր բաժնվիլ, այս մարդն երկրորդեն չուզեր բաժնվիլ, կռիվ մէ կելնե ասոնց մեջ և բաներնին գործերնին ձգելով առտվնե մինչև իրիկուն կը ծեծկվին։

Կուզես նե այն մարդը մեկդի առ և զրուցե, որ բոլոր այս կռիվներու պատճառը իր երկու կնիկ առնելն է:

Հարցուր իրեն թե ինչու՞ երկու կնիկ առեր է։

Պիտի պատասխանե։

— Կնիկ մը ինձի չէ՞ր բավեր. սիրելի ազգիս ծառայություն մը ընելու համար երկու հատ առի, ի՞նչ գիտնայի, որ երկու հատը շատ պիտի գար։


Ահա մարդ մը, որ դպրոցի մը տնօրենությունը ստանձներ և փոխանակ աշակերտելոց հառաջդիմությանը աշխատելու, կարգե դուրս բաներ կընե. փոխանակ զանոնք դաստիարակելու, կառնե ամեն օր կը պտըտցնե. փոխանակ զանոնք օտարներեն զգուշացնելու, էթեմեզի սրճարանը կը տանի, մեկ կողմեն ալ Հասարակության՝ «Ստակը կը լմննա կոր հա» (ասանկ ամեն օր խահվե երթալուն ստակ կը բավե՞) հիմա այս մարդը մեկդի ա՛ռ (եթե գա) զրուցե (եթե մտիկ ընե) որ բռնած ընթացքը օրինավոր չէ և թե այդ ընթացքով, այսինքն ատ գնով ազգը այսօր բյու-