Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րագրություններեն մի վախնար երբեք․ անոնք հիսուն երկու ձայն ունին, դու ժողովուրդ գիտե՞ս ինչ ձայն ունիս, քու ձայնդ Աստուծո ձայնն Է, երբ իրավանցդ պաշտպանության համար կը բառնաս զայն։ (Այսինքն բողոքե՝ այս որոշման դեմ, պատգամավորություն մը ղրկե՝ առ վսեմափայլ ատենապետ Էֆենտին, ինչպես որ ժողովուրդը այսպես հասկնալով պատգամավորություն մը ղրկեր է աս վսեմափայլ ատենապետ Էֆենտին)։ Արգիլե այդ դռնփակ նիստը (այսինքն քու ձայնովդ), ներս մտիր, զքեզ վռնտել ուզող երեսփոխաններուն ետևո կեցիր (գլուխնին ճզմելո՞ւ համար), ՊԱՇՏՊԱՆԵ (աչքերդ բաց զոյիլյան բանակ) այդ վատերր ըսելով. եթե դուք վատ եք՝ մենք քաջ ենք, եթե դուք ուժ չունիք՝ մեր բազուկները հզոր են, եթե դուք ապտակե մը կը վախնաք՝ մենք զենքեն իսկ չենք վախնար զձեզ պաշտպանելու համար։ Ժողովուրդ, ՊԱՇՏՊԱՆԵ՝ ատոնք (ականջդ երկնցուր զոյիլյան բանակ) և քաջությունդ ցույց տո՛ւը, թող ամոթապարտք կարմրին։ ՊԱՇՏՊԱՆԵ՝ ատոնք (աչքերդ ու ականջներդ հոս բե՛ր զոյիլյան բանակ), զանոնք ՊԱՇՏՊԱՆԵԼՈՎԴ ինքզինքդ պիտի ՊԱՇՏՊԱՆԵՍ, իրեն ըսած պիտի ըլլաս, դուք զմեզ վռնտեր Էիք և մենք եկանք զձեզ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ»։

Զոյիլյան բանակին սպարապետն Օրագիր՝ մեր այս տողերը ուզածին պես այլայլելով տպագրական տեսչության ուշադրությանը կը հանձնե ըսելով, եթե Եվրոպայի մեջ ըլլար այս խմբագիրը՝ կաքսորեին, և ասով մեզի համար բարեխոսություն կընե Բարձրագույն Դռան, որ զմեզ աքսորե։

Երբեք լրագիր մը այս աստիճան զրպարտած չէ յուր ընկերը, բայց Օրագիր այս անգամ ալ փորձով ցույց տվավ, որ ինք կատարյալ Վասակ մէ։ Աս ան Օրագիրն է, որ առանց դիտողության հրատարակեց նամակ մը, որ Մասիսի խմբագրին երաշխավորության ներքև դրվիլը կը պահանջեր։

Խեղճ Օրագիր, բնության անդառնալի վճռովն Բագոսի բանտը աքսորյալ ըլլալուն՝ կը փափագի, որ մեզի ալ ուրիշ տեղ մը աքսորեն։

Ըսե՛, Օրագիր, մեզի աքսորած ատենդ թագավո՞ր եղած էիր թե աստված․․․։

Մեղուի հիշյալ հոդվածը՝ որով երեսփոխանության և ժողովրդյան իրարու ունեցած պարտավորություննին հասկցուցած էինք ժողովյրդյան հասկնալի լեզվով, գիտեինք, որ զոյիլյան բանակեն հարձակում պիտի կրեր և չպիտի վնասվեր, բայց չէինք խորհած երբեք, որ Օրագիրն մինչև ի մատնություն պիտի մղեր։

Զոյիլյան բանակին սպարապետին այս մատնության վրա խո-