Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սելեն ետքը, կը դառնանք դռնփակ նիստին վրայոք այս բանակին հայտնած կարծիքներն ալ հոս դնել։

Օրագիր նախ ըսավ. ժողովը դռնփակ ըլլալու է, որովհետև ճնշում կա ժողովրդյան կողմեն. ետքն ալ դարձավ ըսավ, որ դատավորական ըլլալուն համար պետք է դռնփակ ըլլա. վերջն ալ մեզի դեմ խոսելով ըսավ, թե՝ գաղտնիք ըլլալուն համար պետք է դռնփակ ըլլա։ Այս ամենը ըսավ, որ յուր թերթին խայտառակությունը դռնփակ ըլլա։

Փունջը, որ նախ ժողովուրդը ճնշում բանեցուր կըսեր, ետքեն ըսավ, որ քանի խռովահույզ անձինք թե ժողովն և թե ժողովուրդը նեղեցին. վերջին թերթին մեջ ալ առանց ամչնալու ըսավ «Մենք մեր ստորագրությունը հետս կը կոչենք հօգուտ և ի խաղաղություն ազգին, եթե, մեր առաջարկությունը ընդունվի»։ Ըսել է որ, եթե իր առաջարկությունը չընդունվի՝ ստորագրությունը հետս չպիտի կոչե ի վնաս և ի խռովության ազգին։

Ապրի՛ս... քաջամարտի՜կ զինվոր.․.։

Ասիան առաջ ճնշում կա ըսավ, վերջեն ճնշում չկա ըսավ, հիմա ալ հեմ կա հեմ չկա ըսելով՝ փախուստի ճամբա փնտրելու վրա է։

Նիկողոս էֆենտի խյուլպենտճյան յուր քաղաքագիտական և իզմային հանճարով բացատրեց թե վարչական իշխանությունը երկու ծայր ունի։

Հայտնի է, այն որ անկյունավոր կամ կլոր չէ, երկու ծայր կունենա, ինչպես Նիկողոս էֆենտին ալ երկու ծայր ունի։ Այս երկու ծայրերը իրարու միացնելնուս պես ֆըչըյի շեմպեր մը կըլլա, զոր Օրագրի վրա անցնելով կից մը տալերնուս պես Օրագիրն գլտորելով Սամաթիա կերթա, եթե Նիկողոս էֆենտին իր երկու ծայրերը թող չտա։

է՜հ, այսչափ զորավոր փաստերուն առջև ո՞վ կրնա ըսել, թե նիստը դռնբաց ընելու է։

է՜հ, քաջարի զորականք, ինչո՞ւ չեք քալեր, շաբաթ մը առաջ մի՛ ձախ մի՛ հաջ պոռալով կը վազեիք, իսկ այսօր մի՛ ձախ մի. հաջ ըսելով կայներ եք։

Հա՛, հա՛, հա՛, (Շարունակելի)

Հիմա պիտի ըսվի մեզ, թե մարդու մը տգիտությունը կամ զոյիլությունը այսչափ անքաղաքավարությամբ կը լվացվի՞ մի։

Ընթերցո՛ղ, ճշմարտությունը մերկ կ՝ընդունիմ ըսած ատենս գուշակելու էիր, որ Մեղու բաղնիք մ՝է։

Եկե՛ք, եկե՛ք, լվացվեցե՛ք Մեղուին մեջ ով Զոյիլ զոյիլյանք և զոյիլյան բանակ...։