Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճշմարտություն մէ, մեր չըսելովը ճշմարտություն ըլլալե չկրնար դադրիլ։

Կյոչեյանե կաշառյալ և պաշտպանյալ Մամուլ՝ վերոգրյալ ճշմարտութենեն կը հետևցնե, թե Մեղու Կյոչեյան էֆենտիեն ստակ հուսալուն համար ծաղրած է զԿյոչեյան, իբր թե Կյոչեյան էֆենտին վկայական ունենար ձեռքը մեծն Աղեքսանդրի թոռն ըլլալուն, իբր արծաթակուրծ Մաժուլը չգիտնար, որ Մեղու կարասաբնակ շնականին աշակերտն է։

Մամուլին հայհոյությանը գալով՝ սա չափ կըսենք, որ շատ ուրախ ենք, որովհետև անոր հայհոյություններովն է, որ պիտի կարմրի հայհոյությանց Մեկենասը և պիտի ըսե օր մը․

— Իրավունք ուներ Մեղու: