Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեծապատիվ գետնին տակը անցնելու խմբագիր, առջի իրիկուն դարձյալ դռնփակի ու դռնբացի խոսքը բացվելով՝ էրիկս մեկեն ի մեկ «Աման բան մը կըլլամ կոր, գեշ կըլլամ կոր մատվըներս կը թմրին... աչքերս կը մթննա կոր[1]... վրաս մարելիք կու... գա... կոր», ըսելու չմնաց կռնըկի վրա ինկավ։ Շուտ մը հորեն ջուր քաշելով տասը քսան դույլ ջուր թափեցինք վրան[2]։ Ալքերը բացավ և ըսավ. «Պետք է որ դռնփակ ըլլա և Մեղու բարկութենեն ճաթի»։ Ա՛լ համբերությունս հատավ, Աստված դռնբացին ալ պելան տա, դռնփակին ալ, Մեղուին[3] ալ ըսի, առի քալեցի։

Ի՞նչ կըսեք, մեծապատիվ խմբագիր, լեզունիդ կը քալեք, կը նստիք մի՞, չէ նե՝ տուներնուս խաղաղությունը կը բառնաք մի։ Եթե ասոնք գիտնալեն ետքը դարձյալ դռնբացի համար պնդես՝ գիտցած եղիր, որ քեզի ծեծել կուտամ[4]։ Եթե ասով ալ չզգաստանաս՝ քեզի բանտ դնել կուտամ[5]։ Ասով ալ խելքդ գլուխդ չգա նե՝ քեզի կաքսորեմ[6]։

Ալ ինչ կուզես նե ըրե, քեզի կը մնա երկուքին մեկը որոշելը։

Մեծապատիվ տեր, խնդրելով, որ ներկայիս անկյուն մը շնորհեք ձեր պատվական թերթին մեջ, մնամ ձեր ժամ առաջ վերնալուն ցանկացող։

ՏԻԿԻՆ ՇՈՒՇԱՆ
  1. Կազ վառելու էիք։
  2. Ոտվըները չվան մը կապելով ջրհորին մեջ իջեցունեիք նե՝ թե՛ տուշ ըրած կըլլար թե՛ շուտ կսթափեր և թե՛ տախտակներն ալ մաքուր կը մնային։
  3. Այդ խոսքը Մեղուի վրա ձեր ունեցած համակրութենեն հառաջ եկած է։
  4. Բալթոյիս փոշիները կերթան։
  5. Սենյակի վարձեն կազատիմ։
  6. Ճամրորդություն մը ըրած կըլլամ։