Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԴՐԱՄԱԿԱՆ

ԸՆԹԱՑՔ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈ

Տնտեսական խորհուրդ, կը փնտրվի։

Քաղաքական ժողով, 14են 6ի ինկավ։

Կրոնական ժողով, անունը կա ինքը չկա։

Ընդհանուր ժողով, օգոստոս 30ին՝ բացվեցավ 6ին, գոցվեցավ 10ին։ Այս ժողովը բարձրանալու վրա է։

Գոցվելեն ետքը քանի մը շահադետք գինը կոտրելու համար քիչ մը գոց ծախեցին բայց վնաս ըրին։

Ելևմտական. այս բիացային մեջ Պեյլերյանեն ուրիշ մտնող ելլող չիկա՛:


ԱՐՄՏԻՔ

Զոյիլյան կաղամբ, մեկ հատը տասը փարա։

Պիսակավոր սխտոր, հոտվըտալու չգար։

Օգսենյան բողկ․ առանց ստակի անհնար է մարսելը։


ԱՐՏԱՔԻՆ ԲԵՐՔ

Հայհոյություն — Ամենն ալ մեկ գնով կը ծախվին։
Ստախոսություն
Զրպարտություն
Անամոթություն