Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առջի օրը Օրագրո խմբագիրը Սկյուտար անցնելով ջորիի մը վրա նստել կոպե, որ վեր ելնե. բայց չգիտենք ինչպես կըլլա ջորին Օրագրո խմբագրին վրա կը նստի։ Աշխարհս կը դառնա կըսեն նե՝ աս ըլլալու է։ Օրագրո խմբագիրը դժբախտաբար աշխարհին տակն ու վրա եղած ատենը ջորիին վրա նստել ուզելուն համար է, որ այս դժբախտության հանդիպեցավ. սպասելոլ է, որ աշխարհս դառնա որպեսզի ջորին վարը մնա և Օրագրո խմբագիրը վեր ելնե։