Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ դեռ Երուսաղեմի Սիոնը Պոլսո լրագիրներեն ստույգ լուրեր կուզե առնել։

Զարմանալին հոս է, որ ամենքնիս ալ ստույգ աղբյուրներե կը քաղենք կոր լուրերնիս և դարձյալ իրարու չեն հարմարիր կոր։

Մենք այնպես կը կարծենք, որ հանցանքը լուրերուն չէ, այլ աղբյուրներուն։ Աղբյուրներր փոխելու է։

Բայց պատմությունը ի՞նչ պիտի ըսե արդյոք, պատմությունը՝ որ մեզմե լուր առնելով ապագա սերունդին պիտի հաղորդե։

Ի՞նչ պիտի ըսե, ներկա լրագիրներեն չկրնալով ճշմարիտ լուր մը առնել, ապառնի լրագրաց ճշմարիտ լուր մը պիտի տա այսպես.

«1873 տարվույն Պոլսո հայ լրագիրները մեծավ մասամբ սուտերով լեցուցին իրենց էջերը»։