Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<ԿԸ ԼՍԵՆՔ...>

Կը լսենք, թե Կրոնական ժողովո ատենապետ գերապատիվ Թադեոս սրբազան Խաչվերացի տոնին օրն իր եպիսկոպոսական մատանիներեն մին կորուսեր է, բայց հետո՝ պագըճի արաբ կնոջ մը շնորհիվ գողցողին ով ըլլալը կես մը գտեր է։

Կը հուսանք, որ մյուս կեսն ալ ուրիշ պագըճիի մը օգնությամբ գտնելով, ամբողջ մատնին վերստին ձեռք կանցնե նորին սրբազնությունը։

Մասիս

Ես Թադեոս սրբազանին տեղ ըլլամ նե՝ երրորդ պագըճիի մալ կերթամ և թե որ մատանիին կեսն ալ անով գտնամ նե՝ մեկ մատանիի տեղ մեկուկես մատանի գտած կըլլամ։