Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րայի կայլակերպի, այսինքն ծաղկանց ու պարտիզի աստվածուհվույն։

Երազը կը ներկայացնե պարտեզ մը։

Կը ճանչնա՞ք զիս պարոն։

— Այո՛, կը ճանչնամ օրիորդ, դուք Փլորան եք։ Ա՜հ օրիորդ, դուք ճնշում բանեցուցիք իմ վրա, դռները բաց ըլլալուն համար չկրցի ազատորեն խոսիլ, շատ մը բաներ գրած Էի ձեզի կարդալու, այլ ափսոս... ներեցե՛ք օրիորդ, արդյոք կրնա՞մ համարձակիլ ձեր ձեռացը մեջ բացված ծաղիկն ձեզմե խնդրել։

— Կրնար խնդրել, բայց կրնա՞ք առնել։

— Կաշխատիմ։

— Եկո՛ւր առ ուրեմն։

Պեկյան քալել կուզե, բայց ինչպես որ շատ անգամ շատերուն կը հանդիպի, կը քալե կը քալե ուր Է նե հոն Է, կը քալե կը քալե չկրնար քալել, կարծես թե գետնին քամված Է ոտքերը։ Չկրնալ քալելուն վրա կը բարկանա, կը սրտմտի, կսպառի, կը հալի, կը մաշի, իսկ Փլորան ծիծաղելեն ետքը կը փախչի։

Պեկյանը սրտի նեղութենեն կարթննա։ Արթուն մարդոց քով երազը ի՞նչ գործ ունի. Երազը կը թռի ու շիտակ Սամաթիա կերթա Օգսեն Էֆենտիին անկողնույն մոտենալով կսկսի Խոճասարյանին ձեռքը շփել։ Խոճասարյան՝ որուն ձեռքը շփելուդ պես իսկույն կ՛արթըննա, թերևս ստակ փրցունելու հույսով, անմիջապես երազը կը տեսնե ու կը հարցնե.

— Ի՞նչ կուզես։

— Քեզի երևնալ կուզեմ։

Երազը ձեռքը Խոճասարյանին ցույց տալով կը հարցնե․

— Քանի՞ մատ կա մեկ ձեռքիս վրա։

— Հինգ մատ։

— (Երկու ոսկի տալով) Սխալ տեսար դուն, երեք մատ է։

— Այո՛, երեք մատ է, բայց մյուս կողմեն նայելու ըլլաս նե հինգ կերևա. չէ նե՝ մարդիկ իրենց ձեռացը վրա երեքական մատ ունին։

— (Ոսկի մալ տալու|) Սխալ ըսիր, հինգ մատ է։

— Այո՛, ես ալ կըսեմ, թե հինգ մատ է, բայց տարբերությունը գիտե՞ս ուր է, տարբերությունը հոն է, որ ինչպես որ Սկեպտիկլանք կըսեն, լուսինին մեկ կողմեն նայիս նե՝ ուրիշ ձևով կերևա, մյուս կողմեն նայիս նե՝ ուրիշ ձևով կերևա։

— Դուն ո՞ր կողմեն կը նայիս լուսինը։

— Որ կողմեն որ գործիս գա նե։