Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՔ ՄԵՂՈՒԻ

Ազնվականությունը ժառանգական չէ։ Այն մարդը, որ առանց առաքինի ըլլալու կըսե, թե հայրս ազնվական էր և ես ալ անոր համար ազնվական եմ, կը նմանի այն մարդուն, որ առանց բժշկության արհեստը սորվելու կըսե, թե ես բժիշկ եմ, որովհետև հայրս բժիշկ էր։


Մի՛ զարմանաք, երբ տեսներ, որ տգետները խրատ մտիկ չեն ըներ։

Խրատը դեղ մէ, որ ականջով կուտվի, կա՞ տղա մը, որ դյուրությամբ դեղ առնե։


Քաղաքական ամուսնության մեջ երիտասարդ մը կրնա ընտրել այնպիսի աղջիկ մը զոր կը սիրե, բայց կրոնական ամուսնության մեջ այնպիսի աղջիկ մը ընտրելոլ է, ուսկից որ սիրված է. որովհետև սիրելը հաճույք մե, իսկ սիրվելը երջանկություն։ Կրոնական ամուսնության մեջ մարդիկ ավելի երջանկություն փնտրելու են քան թե հաճույք։


Շատ անգամ դատողությունը կրնա ճշմարտություն մը գտնելու օգնել, բայց չկրնար ճշմարտություն ըլլալ, ինչպես որ լապտեր մը կրնա կորսված ոսկի մը գտնելու օգնել, բայց չկրնար ոսկի ըլլալ։


Ավելի կուզեմ սատանայից օգնությամբը իրավունքս վայելել, քան թե հրեշտակաց քասուն մեջ իրավունքես զրկվիլ։