Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՁԻՆ ՈԻ ԼԱՊՏԵՐԸ

Ընթերցողը այս խորագիրը կարդալուն պես մտքեն պիտի ըսե․

— Ի՞նչ հարաբերություն կա ձիու մը և լապտերի մը մեջտեղ:

Իրավ է ընթերցող, հարաբերություն չկա, բայց ոմանց կողմե այս երկու բառերը իբր նույնանիշ բառեր ըմբռնված ըլլալուն ես ալ անոր վրա պիտի խոսիմ։

Հայտնի է, որ գիշեր ատեն առանց լապտերի պտըտողները զապթիեներե կը ձերբակալվին։ Մարդուն մեկը կարծեր է, թե ձիով ըլլա նե՝ լապտերի պետը չունենար ու չձերբակալվիր։

Առջի գիշեր այս մարդուն մեկը, ժամը երեքին միջոցները, ձի հեծած, առանց լապտերի Պեշիկթաշեն Օրթագեղ եկած ատեն երկու զապթիե դեմը կելնեն ու կը հարցունեն։

— Լապտերդ ո՞ւր է:

— Ձի հեծեր եմ, լապտերի ի՞նչ պետք ունիմ կը պատասխանե։

Մտքերնիս այս մարդուն ձերբակալվելուն և կամ ազատ թող տրվելուն վրայոք խոսիլ չէ, այլ անոր պատասխանին վրա խնդալ է։

Խեղճը այնպես կարծեր է թե՝ ձին ու լապտերը կրնան իրարու տեղ գործածվիլ։

Խեղճ մարդ, եթե այսպես ըլլար գիշեր ատեն այցելություն ընող ընտանիքները իրենց առջևեն լապտեր քաշել տալու տեղ մեյմեկ ձի քաշել կուտային. գիշեր ատեն փողոցին մեջ այլ և այլ պտուղներ ծախողները իրենց թապլաներուն վրա լապտերի տեղ մեյ մեկ ձի կը կախեին. նամանավանդ հիմակվան երիտասարդներեն շատերը գրպաննին մեյ մեկ ձի կը դնեին և փոխադարձաբար ձի հեծնելու փափագ ունեցող և ստակ չունեցող երիտասարդները մեյ մեկ լապտեր կառնեին, վրան կը հեծնեին և բոլոր օրը կը պտտեեն. մանավանդ, թե՝ Քարաբանոս էֆենտին ալ թրամվեյներուն