Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առջև ձի լծելու տեղ մեյմեկ զույգ լապտեր կը լծեր և մարդ ալ չէր մեռցներ։

Չըլլա՞ որ մարդը կարծած ըլլա, թե միայն բարի մարդիկ ձի կը հեծնեն, և կամ ձին պատվավոր մեկը ըլլալուն՝ կրնա վրան նստողին բարի ըլլալուն երաշխավորել։

Ինչ որ է, մեր այս տողերեն կուզենք հասկցնել մեր ընթերցողաց, որ գիշեր ատեն առանց լապտերի դուրս չելնեն, կուզեն ձի հեծած ըլլան՝ կուզեն ոտքի ամաններու վրա, որպեսզի ձին կամ ոտքի ամաններն ալ իրենց հետը բանտը չերթան։