Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զարնեն նե՝ արդյոք այն գեղացին լապտերով հոնկեց անցած չըլլար նե ի՞նչ պիտի ըլլար։

Ի՞նչ պիտի ըլլար, ավելի ուժգնությամբ իրար պիտի զարնեին և ճամբորդներեն ոմանք գլուխը, ոմանք ոտքը, ոմանք ձեռքը կորսնցնելով այնպես պիտի դառնային իրենց քաղաքը։

Դիտողության արժանի կետ մալ կա, այն, եթե հիմակվան ճամբորդները վտանգ մը տեսնելնուն պես դուրս կը ցատկեն և ոտքերնին կը կոտրեն կոր, վաղը մյուս օր աս մարդիկ իրենց կոտրած ոտքերովը անկարող պիտի ըլլան ցատկել, հետևապես կառքին մեջ մնալով պիտի մեռնին։

Թրամվեյներն ալ մարդ կը մեռցնեին, բայց ասանկ անգթությամբ չէր, անոնք կամ ոտքեն, կամ գլխեն կտրելով իսկույն կը մեռցնեին, մինշդեռ շըմենտըֆերը նախ ոտքերնին, գլուխնին կը կոտրե կոր և վերջը կը մեռցնե կոր։

Աստված երկուքն ալ ակնահարութենե ազատ պահեսցե։

Տեր Աստված երկուքն ալ անշարժ պահեսցե.․.։