Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԾԱՆՈԻՑՄՈԻՆՔ

PILULES HOLLOWAY

ԴԵՂԱՀԱՏՔ ՀՈԼԼՈԻԵԻ

ONGUEHT HOLLOWAY

ՍՊԵՂԱՆԻ ՀՈԼԼՈԻԵԻ

Սրտախառնություն, կուծություն, մաղձություն, որովայնի մեջ լեցված կազեր (կանթեղներ, պատրույգներ), գլխի ցավեր (Օրագիրն ու Մամուլը) կը վանե, մարսողությունը կը չափավորի և մարմինը կը մաքրե (բաղնիքի պես)։ Մորթային հիվանդությունք և վերք բուրելու մասին ունեցած պալսամական հատկությանը չհավասարիր բնավ ուրիշ դեղ մը (այնպես որ մարդուս չհավատալիքը կուգա), հին կամ նոր թունավոր վերքերը բոլորովին կանցնին (ջիղերուն), օգտակար է նաև հարբուխի, հազի, սրտի բաբախման, մանավանդ օդացավ ըսված հիվանդության։

Ինչպես որ կը տեսնվի, այս սպեղանին և դեղահատը մինչև հիմա երևան եկած հիվանդությանց ամենն ալ կը բժշկե, շատ հավանական է, որ ասկե վերջը ծագելիք հիվանդությանց համար ալ աղեկ գան հիշյալ դեղերը։

Ավելորդ է ըսել, որ Հոլլուեի սպեղանին և դեղահատերը միևնույն բանն ըլլալով միմիայն մեկուն սպեղանի և մյուսին դեղահատ անունը տալ որոշվեր է։ Ուստի, սպեղանին քիչ մը ջրով կրնա դեղահատի պես կըլլըվիլ, ինչպես որ դեղահատներն ալ կրնան վերքերու վրա քսվիլ։

Ավելի մանրամասն տեղեկություն առնել ուզողները Իզմիրի Արշալույս Արարատյանի գրասենյակը դիմելու են։