Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱԶԵՆԻ ԴԱՏԸ

Առանց դատաստանին արդյունքին սպասելու ես կըսեմ, որ Պազենը հանցավոր է, հանցավոր ըլլալուն մեկ ապացույցն ալ սա է, որ հաղթվեցավ։ Եթե հանցավոր չըլլար անձնատուր չէր ըլլար, ինչպես որ հանցավոր չէր ըլլար, եթե անձնատուր չըլլար. աս ճշմարտությունը երեկ գիշերվան լուսնին պես հստակ է։

Բայց Պազենը ավելի մեծ հանցանք մալ ունի, սարսափելի հանցանք մը, աններելի հանցանք մը, և այս հանցանքն ալ մարաջախտ ըլլալն է։

Պազենը հանցանք մալ ունի, արդեն այս մարդը հանցանքեն ուրիշ բան մը չունի, որ.․․ հանցանք մալ ունի ըսինք, և այս հանցանքն ալ յուր դրոշակները չէ այրեր և թշնամվույն հանձներ է։

Գաղղիացիք ասոր շատ կը բարկանան կոր, առյուծի պես կը մռնչեն կոր, թե ինչո՞ւ դրոշակները չէ այրեր ու թշնամվույն հանձներ է: Ինչո՞ւ չայրեց կըսեն գոռոզությամբ, մինչդեռ մարաջախտները միշտ դրոշակները թշնամվույն չհանձնելու համար այրեր են, և պատմությունը բյուրավոր օրինակներ կուտա մեզ այս մասին․․․ ի՜նչ փառք գաղղիացոց․․․ ըսել է որ ասոնք ամեն պատերազմներու մեջ որ մտած ու ելած են, միայն դոոշակ այրեր են։ է՛հ, դրոշակնին թշնամվույն հանձնած չեն եղեր, որո՞ւ հանձներ են — կրակին։ Ասիկա պարզորեն տղայություն մէ, տղաքներն ալ երբ կռիվ ընեն և իրարմե բան մը հափշտակել ուզեն կը կոտրեմ ու քեզի չեմ տար կըսեն։ Պազենը շռայլություն չէ ըրեր ու դրոշակները չէ այրեր, դեռ ի՞նչ կուզեն գաղղիացիք, եթե քաջ են՝ երթան դրոշակնին թշնամվույն ձեռքեն առնեն, եթե չտա ստակր առնեն։

— Մեզի ստակ պետք չէ, կըսեն, սա ինչո՞ւ դրոշակները ըստ օրինաց չայրեց ու թշնամվույն հանձնեց։

Եղբայր, թշնամին եկեր, բերդը պաշարեր, անձնատուր եղիր