Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՈ ԸՆՏՐՈՒԹՅՈԻՆ

Ազգային լրագիրներեն ոմանք Ընդհանուր ժողովո ապօրինավոր եղանակավ կազմված ըլլալը հայտնելով՝ նոր Ընդհանուր ժողովո մը ընտրության վրա այլ և այլ կարծիքներ կը հայտնեն։

Մենք ալ իբրև խմբագիր մեր պարտքը կատարած ըլլալու համար մեր կարծիքը կր հայտնենք։

Ա. Երեսփոխան մը հազարեն մինչև երկու քվեով ալ կրնա երեսփոխան ընտրվիլ սա պայմանավ՝ որ իրեն վաստկած քվեներուն չափ խոսելու է։ Օրինակի համար, երկու քվեով ընտրված երեսփոխան մը երկու խոսք միայն խոսելու իրավունք ունենալու է։

Բ․ Ընդհանուր ժողովո մեջ քնացող երեսփոխանները անկողիննին ալ հետերնին բերելու են։

Գ. Պոռալով խոսող երեսփոխանաց Ընդհանուր ժողովին մեջ շրջազդեստ մը հագցնելու է։

Դ. Խնդիրեն դուրս ելնող երեսփոխանաց տուգանք մը հատկացնելու է։

Ե․ Խնդրույն մեջեն ելնել չկրցողներուն համար տուգանք մը որոշելու է։

Երեսփոխանությունը կանոնավոր և օրինավոր պահելուն ճարը վերոգրյալ հոդվածներուն գործադրությանր մեջ միայն կրնանք գտնալ։

Բոլոր օրենսգետներու ուշադրությունը կը հրավիրենք հիշյալ հոդվածներուն վրա։