Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵՂՈՒԻՆ ՀԻՎԱՆԴԸ

Փառք Աստուծո... հիվանդնիս բժշկվելու երես դարձուց։

Չորեքշաբթի օրը Մամուլին այցելություն մը ընելով՝ երակները քննեցինք և բերկրությամբ տեսանք, որ զարկը կանոնավոր է, բերկրությամբ տեսանք նաև, որ մարմնույն չափազանց ջերմությունը անցեր է, երեսը մարդու երեսի գույն առեր է. վերջապես ուրախությամբ կրնանք այսօր ավետել յուր բարեկամաց, որ Մամուլին հիվանդությունը բոլորովին անցավ և խենթություն մը եկավ վրան։

Խենթության առաջին նշանը սա է, որ ինքզինքը Մեղուի հետ բաղդատելու ելեր է։

Մինչև հիմա տեսնված ու լսված բան չէ, որ հիվանդ մը բժշկի մը հետ բաղդատվի, կամ հիվանդ մը զինք յուր բժշկին հետ բաղդատե։

Մենք, կըսե Մամուլ, Բերայի գերեզմանատան խնդիրը արիաբար պաշտպանեցինք ու գոցվեցանք դուն ի՞նչ ըրիր։

Ի՞նչ պատասխանելու է հիմա ասոր, եթե «Գերեզմանի խնդիրը ես քեզմե առաջ պաշտպանեցի» ըսես՝ կը բարկանա և անձին կը վնասե. եթե «Դուն ուրիշ կերպով չկրնալով հասարակության համարումը գրավել դիտմամբ կը դոցվիս և անով ժողովյրդյան ութը շարժել կուզս» ըսես խենթությունը կը սաստկանա, ուստի, մեր կողմե յուր հիվանդության սաստկանալուն առիթ մը չտալու համար ըսենք.

«Այո՛ Մամուլ, դուն չըլլայիր նե՝ բերայի գերեզմանատունը ձեռքե ելած էր, Աստված մեկ օրդ հազար ընե. դուն չըլլայիր նե ազգին բոլոր իրավունքները կը հափշտակվեին. դուն հայ ազգին բարերարն ես, ազատիչն ես (ի՞նչ ընենք ընթերցո՛ղ, խենթերուն ասանկ պատասխանելու է, որ վիզերնիս չպլլվին), դուն Հայկեն ու Վարդանեն ավելի քաջ մեկն ես. քու քաջագործություններդ հայ ազգը կենդանացուցին, թե որ դուն չըլլայիր՝ Ալքազարն ալ ձեռքե