Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երկրորդ Յանցանքին, գաղղիերեն լեզվով իրենց տրված շիմիի, էքոնոսի բոլիթիքի և իսթոլառ ֆրանսեզի դասերն չհասկնալեին է։

Երրորդ և ամեենեն մեծ հանցանքին, այս ընթացքով բան մը չպիտի սորվինք ըսելով իրենց տնօրենին բողոքելնին է։

Տնօրենը դարձյալ խոհեմություն բանցնելով չտա անուշությամբ խոսեր է հետերնին ըսելով որ «Դասատունիս այս է. կուզեք դաս առեք, կոպեք մառնեք. դասատուաց ամսականները տվողը դուք չեք, երթաք ավելի գոհ կըլլամ»:

Քանի մը օր վերջը, դարձյալ մարդասիրությամբ ամենը մեկեն արտաքսեր է:

— Իրավ որ գովության արժանի է տնօրենը։

— Ի՞նչ կ՚ըսես եղբայր, դպրոցի աշակերտ մը գաղղիերեն չհասկնա, թե որ ուրիշ տնօրեն մը ըլլար անոնց ամենն ալ կը ծեծեր։

— Աշակերտ մը դեռ ֆրանսերեն լեզվին քերականությունը չսորված, ֆրանսերեն դասախոսությունները չեմ հասկնար, ըսե ինչ մեծ հանցանք..․ թե որ ուրիշ տերությանց մեջ ըլլա այս..․ ան աշակերտը կախաղան կը հանեին։

— Աստուծո մատը կա այս բանին մեջ, որ Պոլսո մեջ եղեր է աս գործը. չէ նե մինչև հիմա աշակերտները մեռած պիտի ըլլային։

— Ուրիշ մը ըլլար նե երկու բառով աշակերտները դուրս կներ։

— Ան ալ կա. ասիկա դուրս չէ ըրեր, մեկ բառով արտաքսեր է։

Մեծապատիվ տնօրենը այս քաջագործությունը ընելեն վերջը մնացած աշակերտներուն դառնալով՝ հետնյալ ազդու ատենաբանությունը ըրեր է։

«Աշակերտք

«Մեր վարժարանին ընթացքը ուրիշ վարժարաններու ընթացքեն տարբեր է. տնօրենությունն ալ, որ տնօրենության մը հետ կը մրցի, ուրիշ տնօրենություններեն շատ տարբեր է. աշակերտներն ալ մյուս դպրոցի աշակերներեն տարբեր են. դուք Ասիո մեջ ծնած եք։

Ուրիշ դպրոցներու մեջ նախ գաղղիերեն լեզուն կավանդեն, ետքն ալ գաղղիերեն լեզվով շիմի, ֆիզիք և այլն. մեր դպրոցին մեջ նախ գաղղիերեն լեզվով շիմի, կը տրվին և վերջը կավանդվի գաղղիերեն լեզուն, վասնզի դուք Ասիո մեջ ծնած եք, և Ասիո