Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կիցներուն դպրոց մէ շիներ, այնպես այլ հայոց մեջ շատեր կան, որ իրեն պես դպրոց շիներ են հայոց, իրեն հասկցնելու համար, որ Մամուլի պես թերթի մը շողոքորթութենե չխաբվի։ Աս ըսենք ու անցնինք խնդրույն։

Մամուլ Կյոչեյանին տված 2000 ոսկին (վերջեն ստուգելով տեղեկացանք, որ 100 է եղեր) հիշելով, Կյոչեյանի պես բարերար չկա ըսավ հայոց մեջ։ Մենք ալ պատասխանեցինք, որ կա և հանգուցյալ Կյումյուշճի Գասպար աղային զավակը հիշեցինք։ Մամուլ ասոր պատասխանեց, թե անիկա հայրը մեռնելուն համար տվավ։ Ասոր ալ պատասխանելով ըսինք, թե՛ Կյոչեյան ալ իր տիկնոջ բժշկվելուն համար տվավ։ Մամուլ՝ չըկրնալով ասոր պատասխանել ելավ ըսավ, թե Կյոչեյանը դպրոց շինեց Բերա։ Մենք ալ մեկ քանիներ մեկեն ցցուցինք, որ դպրոցներ շինած են։ Ասոր վրա Մամուլ յուր ազգատեցությունը հետս կոչելով հայ թերթ մը ըլլալը հաստատելու տեղ Սյունյաց տիրոջ քով սպասավորության մտավ, ուրացավ այդ հայերը, և վերջին թվույն մեջ ալ մոռնալով, որ հրապարակի վրա կը խոսի, ցցուցածներդ մեռած են ըսավ անամոթաբար։

Արդ, կը հարցունենք իրեն․

Ա․ Մեռած է վսեմափայլ Նուպար փաշան, Մամուլ, որ 1—2000 ոսկի մեկեն տվավ ի գործադրություն բարեհիշատակ Շահնազարյան վարդապետի կտակին։

Բ. Մեռա՞ծ են վսեմափայլք Սարգիս պեյ Պալյան և Տատյան Առաքել պեյ, որք Պեշիկթաշի երկսեռ վարժարանը շինեցին։

Գ. Մեռա՞ծ է մեծապատիվ Գափամաճյանը, որ Այըսթեֆանոզ դպրոց շինեց և մինչև այսօր յուր ծախքովը կը հոգա։

Դ․ Մեռա՞ծ են մեծապատիվ Մուրատյանք, որ դպրոցի շինության համար հինգ հարյուր ոսկի տալեն ետքը, դարձյալ մեծապատիվ Մկրտիչ էֆենտի Մուրատյան աղջկանց դպրոց մը շինել տվավ և յուր ծախքովը կը հոգա։

Ե․ Մեռա՞ծ է մեծապատիվ Կյուլպենկյանը, որ ի Կեսարիա աղջկանց վարժարան մը շինեց և որ հիշյալ վարժարանը այսօր երեք հազար ոսկի դրամագլուխ ունի։

Զ. Մեռա՞ծ է Գարակյոզյան մեծապատիվ էֆենտի և յուր մեկ բանի ընկերը, որ քանի տարիներե ի վեր Նարլը Քաբույի դպրոցին ծախքը իրենց քսակեն կուտան։

Ասոնց առ ազգն ըրած դրամական նվերներն ալ համրե՞մ Մամո՛ւլ: