Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեռա՞ծ են ասոնք Մամուլ, ըսե՝ ո՜վ Վասակա սերունդեն իջած, Հուդայի գործիք եղած, ուրացո՛ղ թերթ, պատասխան տուր, մեռա՞ծ են։

Ասոնք մեռած չեն հայ ազգին համար, այլ դո՛ւն մեռած ես հայ ազգին համար։

Կը վերջացնենք խոսքերնիս, ընթերցողաց թողլով զատել, թե՝ ողջ մարդոց համար հրապարակի վրա մեռած են ըսող թերթ մը ինչ ոգվո կը ծառայե։

Մամուլին ամենեն մտերիմներեն մին եկավ մեզի ըսավ, թե՝ քանի անգամ որ Մամուլ քեզի դեմ կը գրե կոր, Կյոչեյանեն տասը ոսկի կառնե կոր։

Ուրախ ենք, որ Մամուլ մեր կռնակեն ստակ ալ կը վաստկի կոր. թո՜ղ ուրեմն Մամուլ շարունակե յուր հայհոյությունները, քանի որ ասանկ մեկենաս մը գտեր է, և մեկ թերթին մեջ քանի մը հոդված մեկեն գրե, որ երեսուն, քառասուն ոսկին մեկեն առնե ի նախատինս յուր և ի փառս Մեղուին...:

Ժանտախտիդ կռնակեն ստակ ալ կը վաստկիս կոր, և դեռ ի՞նչ կուզես ո՜վ որովայնալուծություն․․․։