Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆՈՐ ՎԻՃԱԿԱԳՐՈԻԹՅՈԻՆ

Կիրակի օրը մարդուն մեկը գլուխը երկաթուղվո գծին վրա դրած պառկած ըլլալով՝ շոգեկառքը գլուխը կը կտրե։

Կըսվի թե մաըդը մեռեր է։

Ֆար տյու պոսֆոր

Ըսել է, որ մարդու գլուխ կտրելը վնասակար բան է եղեր, մարդս կը մեռնի եղեր։


Երկուշաբթի օրը շոգեկառքը տաճկի կնիկ մը կոխելով մեռցուց։

Լա թյուրքի


Երեքշաբթի օրը կառախումբը Այըսթեֆանոզի առջև մարդու մը գլխարկին վրայեն անցնելով մարդուն գլուխը ճզմվեցավ։

Լեվընթ թայմզ

Գլխարկին վնաս մը չըլլա տե.․.


Չորեքշաբթի օրը Ադրիանուպոլսեն եկող կառախումբը Ետի Գուլեի առջև գծին վրայեն քալող կնկան մը ոտքը կտրեց։

Լեվընթ Հերըլտ


Հինգշաբթի օրը Ադրիանուպոլսեն եկող կառախումբը Ադրիանուպոլիս գացող կառախումբին զարնվելով մեքենայապետին ոտքը վիրավորեց։ Բժիշկները այս ոտքը պիտի կտրեն։

Պասիրեթ