Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՄՈՒԼԻՆ ՀԻՎԱՆԴՈԻԹՅՈԻՆԸ

Ինչպես որ անցյալ շաբթու ըսած էինք, հիվանդնիս օր ըստ օրէ աղեկնալու վրա է։

Հիվանդնիս անկողնո չծառայեր ա՛լ, անկողինեն ելած սենյակին մեջ կը պտըտի։ Ախորժակը բացված ըլլալուն՝ առջի օրը հրաման տվինք, որ միս ուտէ. մեր հրամանը կատարվեցավ և հիվանդնիս միս ուտել սկսավ:

Ի քաջալերություն մեր հիվանդին և օրինակ ուրիշ հիվանդաց պարտավոր ենք խոստովանիլ, որ հիվանդնիս բարի հիվանդ մէ, դեղ առնելու մասին բնավ դժկամակություն չցցուցներ, ինչ դեղ որ տաս առանց բան մը ըսելու կառնե կը խմե։ Իրեն այս ընթացքը շատ կուրախացնե զմեզ, որովհետև մենք ալ հանդարտ սրտով ուզած փորձերնիս կընենք կոր վրան։ Փափագելի է, որ շուտ բժշկվեր, որպեսզի մյուս դեղերնիս ալ անգամ մը վրան փորձեինք։ Մենք մեր հիվանդեն մեծապես շնորհակալ եմք և կաղոթեմք Աստուծո, որ բոլոր բժիշկներուն մեր հիվանդին պես հիվանդներ պարգևե... բոլոր հիվանդաց ալ մեզի պես բժիշկներ ղրկե...։

«Ա՛ռ այս դեղը Մամո՛ւլ, առ այս դեղը, մի՛ վախնար» կըսեմ կոր նե՝ շուտով կը խմե կոր։ Ապրիս հիվանդս, ապրիս...։

Ինչպես որ ըսինք, հիվանդնուս այս օրվան վիճակը գոհացուցիչ է, գրեթե վտանգը անցուցած է, միայն պզտիկ բան մը մնաց վրան, լեզուն կապվեցավ, չկրնար կոր խոսիլ։ Այս հանցանքն ալ իրենը չէ՝ այլ բնության, և կարծեմ խիստ դժվարությամբ պիտի երթա վրայեն այս հիվանդությունը։ Վախ չկա, բայց խոսել տալու հույս ալ չկա։ Պիտի ապրի բայց չպիտի խոսի։

Այս մասին չեմ մեղադրեր զինք, որովհետև քաջ գիտեմ, որ համրն իրավունք մը ունի չխոսելու, տգետն իրավունք մը ունի բան մը չգիտնալու, թեթևամիտն իրավունք ունի թեթև խոսքեր ընելու։ Բնությունը՝ ասոնց յուրաքանչյուրին պակաս կշիռներ տալով ըսած է.