Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կլիման կը պահանջե որ նախ գաղղիերեն լեզվով գիտություններ տրվին և վերջը գաղղիերեն լեզուն։

Դուք այդ դասախոսություններե բան մը չպիտի հասկնաք, և մի՛ հուսաք, որ հասկնաք, վասնզի մենք որ դասատու ենք, դեռ հայերեն լեզվով խոսած ժամանակնիս զիրար չենք կրնար հասկնալ։

Ասկե զատ դուք իրավունք չունիք բողոքելու, Ասիո կլիմային հակառակ է ձեր բռնած ընթացքը, դուք լուռ կենալու եք, միայն մտիկ ընելու եք և չհասկցածնիդ ալ «Շատ աղեկ հասկցանք» ըսելու եք։

Օրը մեկ քանի ժամ քնանալու եք, երեք ժամու չափ զբոսանք ընելու եք, որ շուտ առաջ երթաք»։

Աս ճառին վրա աշակերտները կը համոզվին, որ առաջ երթալու համար լուռ կենալեն և քնանալեն ուրիշ ճար չկա, կ՝սկսին քնանալ։

Տնօրենն ալ սենյակը կը քաշվի և կը քնանա։

Երազին մեջ սա խոսքը կը հնչե ականջը ԱՀԱ ԱՅԺՄ ՓԱՌԱՎՈՐԵՑԱՎ Պ.Ս.Պ․Պ.Փ.

Կարթննա և կը տեսնե, որ երազը իրողություն է։