Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԶԴ

<4>

Ստիպողական պատճառավ մը քանի մը օրվան համար մեր հայրենիքը՝ Ադրիանուպոլիս գացած ըլլալով՝ անցյալ շաբթու չկրցինք թերթերնիս հրատարակել։

Մեղուի բարեկամները՝ Աստված պակաս չընե, չենք ուզեր որ ավելի ալ ընե, մեր այս բացակայության պատճառը պետք եղած տեղերը ըսեր են։ Ասոնցմե ոմանք՝ փախեր է ըսեր են մեզի համար, ոմանք ալ ոտքը կոտրեր է ըսեր են, ոմանք ալ թիֆուսի հիվանդութենե բռնված պառկեր է ըսեր են, ոմանք ալ ուռեցեր է ըսեր են, ոմանք ալ այս սուտերը համառոտելով մեռեր է ըսեր են. Ասոնց ամենուն ալ զատ զատ շնորհակալություն հայտնելը ժամանակի կորուստ ըլլալով՝ ամենուն մեկեն կը հայտնենք մեր շնորհակալությունները, իմացնելով միանգամայն, որ փախեր էինք և եկանք, հիվանդ էինք և բժշկվեցանք, մեռած էինք և հարություն առինք։

Աչվընին լույս...։