Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՏԵՐԱԿԱՆ

<1>

Թատրոնը բարոյական դպրոց մէ — աս խոսքը հազար անգամ տեսնված է լրագիրներու մեջ, աս հազար և մեկերորդ անգամն է — ամեն մարդ հոն երթալով կը դաստիարակվի։

Հիմա պիտի ըսես, որ ես ան տեղը ավելի զբոսանքի համար կերթամ քան թե դաստիարակվելու համար։

Ես ալ կըսեմ, որ զվարճացած ժամանակդ կը դաստիարակվիս։ Օրինակի համար, թե որ հոն մեկու մը գողությունը տեսնես (խաղի մեջ), ուրիշի մը անբարոյականությունը տեսնես (տեսարանին վրա), մեկու մը մարդասպանությունը կը տեսնես բան մը չե՞ս զգար, անոնց պատժվիլը — ամենեն մեծ պատիժը դանակով զարնվիլ և մեռնիլ է ինչվան որ վարագույրը իջնա — տեսնելով չէ՞ս ցավիր, չես լար. ահա այդ ցավն, այդ արտասուքն քեզ կը դաստիարակեն։ Կամ թե կատակերգությանց մեջ մեկու մը ծաղրելի վարքը տեսնես, կամ դերասանի մը իր դասը չգիտնալը տեսնես, կամ թե հուշարարի ձայնը օթյակեն լսես, չե՞ս խնդար, ահա այդ ժպիտը քեզ կը դաստիարակե։

Լրագիրները ազգային վարժարաններու վրա գրած ժամանակնին, այս վարժարանին վրա ալ գրելու են, վարժապետներու վրա գրած ատեննին, դերասաններու վրա ալ խոսելու են, վարժարանի մը տնօրենության վրա խոսած ատեննին, այս վարժարանի տնօրենության վրա ալ լուռ կենալու չեն։

Քանի մը տարիներե իվեր Վարդովյան էֆհնտին այո տնօրենությունը վրան առած, ձմեռը Կետիկ փաշա կ՝ըսե կը քաշե, ամառը Սկյուտար կ՝ըսե կը քաշե և հայ հասարականությունը բարոյապես կը կրթե։

Տաճկերեն ներկայացում կըսե կուտա, ազգային հանդես կ՝ըսե կուտա, Մոլիերի կատակերգությունները յաշմախով և ֆերաճեով