Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բարեկամուհին կիմացնե իրենց, որ ինք ո՛չ թե մոտայի համար, այլ անձրևեն չթրջելու համար հագած Էր չեպքենթ: Որի պիտի հասկցնես, սխալմամբ անգամ մը մոտա հասկցեր են։ Ահա մեկ սխալմունքով չեպքենր մոտա կը դառնա։

Եթե Աստված չընե, նույն օրը կնիկը անձրևեն չթրջելու համար գլուխը կողով մը անցուներ՝ այսօր բոլոր կանանց գլխուն վրա մեյմեկ կողով պիտի տեսնեինք, և կամ անձրևեն չթրջելու համար եթե գտնված տեղը նստեր՝ բոլոր կնիկները տեղերեն չպիտի ելնեին։

Լուր կը պտըտի, թե չեպքենի մոտան ալ այս օրերս պիտի փոխվի, և կանայք մեյ մեկ լայն շալվար և երկար ճյուպպե մը պիտի հագնին, և ձեռքերնին տաք բռնելու համար մանշոնին պիտի հանեն և ձեռքերնին մեյմեկ կրակարան պիտի առնեն եղեր։

Այս մոտային ըսելիք չունինք, ասով թե՝ իրենք կը տաքնան և թե փողոցները։

Առայժմ գալիքին վրա երկար բարակ խորհրդածություն ընելը ավելորդ համարելով՝ սա կըսենք, որ կանայք այսպես ամեն օր նոր նոր կերպարանքով երևնալով՝ աշխարհս պարահանդես դարձուցին։

Աստված էրիկներուն համբերություն տա։