Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը ներկայացնե, ինչ կընե կընե, առանց հոգնելու իր նպատակը առաջ տանելու կաշխատի։

Բայց, երբեմն երբեմն անկարգություններ տեղի կունենան եղեր — այդ անկարգություն ըսածդ ու՞ր չպատահիր որ — ասոր համար ալ կըսենք, որ տնօրենությունը այն ատեն մեղադրելի կլլա, երբ անկարգության հեղինակը չպատժե։

Ուստի, տնօրենությունը ինչպես որ ըսինք, միշտ կը քալե: Հուլիս մեկին ալ Ազիզիե թատրոնը նորեն պիտի բանա կույր աչքերովն և ներկայացումներուն պիտի սկսի։

Մեղուն հարատևություն մաղթելով կը խոստանա իր պարտքը կատարել — ի՞նչ է անոր պարտքը — ծաղըել — եթէ գովելու բան մը ըլլա — մյուս լրագիրներուն գնա — ինչու վասնզի աղեկ բան մը չծաղրվիր, և Մեղուին լուռ կենալը արդեն գովելի է: