Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սակայն սա ճշմարիտ է, որ մեր թերթին անունը Մեղու է․ զավեշտական ըսվածն ալ ճշմարիտ է. եկեղեցականաց դեմ խոսիլն ալ բոլորովին սուտ չէ, հետևաբար այդ լրույն մեջ ճշմարտությունը ստութենե շատ ըլլալու իրավունք կունենանք հավատալու, թե՝ գերապատիվ Խորեն եպիսկոպոսը, գերապատիվ Նիկողայոս եպիսկոպոսին տեղապահութենեն օգուտ քաղելով քանի մը կրոնավորաց հետ նորեն ձեռք առած ըլլա այս գործը, զոր չկրցավ ասկից առաջ գլուխ հանել ամբողջ չորս ամիս աշխատելով։ Հերձվածող և ո՛չ հերձվածող բառերն ալ Խորեն եպիսկոպոսին ակնարկութեան մեն ըստ մեզ։

Մինչև որ այս լուրը ստուգենք ասկից ավելի չենք խոսիր. միայն կը խնդրենք մեր սուրբ հայրերեն, որ պարապ տեղը չաշխատին մեր թերթը խափանել տալու, թերթը խափանել տալով բան մը չեն շահիր․ Մեղւն խափանվի նե՝ տեղը ուրիշ թերթ մը կելնե և ան ալ իրենց թերությունները կը ծաղրե։

Սուրբ հարք, ուղղեցե՛ք ձեր ընթացքը և ահա ձեր մասին կը խափանվի Մեղուն։

Մեղուի խափանումը խնդրող կրոնականաց ձեռքերը ասկից ավելի զորավոր զենք մը չկրնար ըլլալ։