Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որուն մեջ իրավունք կը փնտրեինք. ես իրավունք փնտրած ատենս, դուն կնիկ մը գտեր ա՛ռ կըսես, և անով կ՝ուզես խաբել զիս և իրավունքես գրկել... Ադամա դարերը անցած են, խաբվող չկա։

Շիտակ սամբայեն քալեցեք նայիմ զույգ մը․․.երս, ետ մի՛ մնար Այվազ, դուն ալ շատ մի վազեր Հաճյան, որ բեռս հավասարապես բաժներ մեջերնիդ։ Երկուքնիդ ալ հավասար եք իմ առջևս, խտրություն չկա մեջերնիդ, երկուքնիդ ալ միևնույն իրավունքները պիտի վայելեք։

Եվ ես ալ շատ ուրախ եմ, որ երկուքնիդ միանալով նոր տեսակ արարած մը ձևացուցիք։ Եթե զատ զատ եղած ժամանակնիդ չկրցաք մարդ ըլլալ գոնե իրարու հետ միանալով կրցաք չորս ոտքով էակ մը կազմել։

Քալեցե՛ք նայիմ, իմ զույգ մը...երս..․։