Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երբ Մաղաքյանը Արևելյան թատրոնը ԱՅԱՐ ՀԱՄԶԱ անուն տաճկերեն ներկայացումով կսկսի, երկրորդ գիշերն ալ ՄԵՄԻՇ ԱՂԱՆ կը ներկայացնե և երրորդ գիշերն ալ ԹԻԹՒԶ ՄԵՇՐԵՊ անուն կատակերգությունը տալ կ՛ուզե, ան ու աս թիկունք առած Վարդովյանի արտոնագրությունը ջնջել սպառնալով, երբ Մաղաքյանը չհաջողելուն պես Մամլո մեջ հոդված մը հրատարակել տալով կըսե, թե «Արևելյան թատրոնը հայու թատրոն է, այս թատրոնը քաջալերելու է, որովհետև այս թատրոնը տաճկերեն ներկայացումներ չպիտի տա և այլն, այս հրատարակության առջև լուռ մնալու էի։

Երբ լուռ չկենալուս համար Մաղաքյանը վատ միջոցներու կը դիմե և բոլոր քովը գտցողներուն «Պարոնյանը գիշեր մը գինով եկած դռնապանն ալ վռնտեր է և Պարոնյանն ալ ասոր համար դեմ կը գրե կոր» ըսելեն և այս ըսածն ալ Մամլո մեջ հրատարակել տալեն ետքը սե՞ր սնուցանելու էի սրտիս մեջ Մաղաքյանին համար։

Ասանկ սեր մը կը սնուցվի՞, ասանկ սեր մը կապրի՞։

Խեղճ հայհոյիչ, ձեր հոդվածեն ինչ որ հասկցա նե՝ անոր պատասխանելի միայն. ավելորդ է ըսել, որ երկու երեք խոսքդ միայն հասկցեր եմ։ Արդ, եթե կ՛ուզես, որ մյուս տողերուն ալ պատասխանեմ՝ կը խնդրեմ, որ այդ հոդվածդ ուրիշի մը սրբագրել տաս և վերստին հրատարակես, և կամ քու քերականությունդ ղրկես ինձ, որ ձեր միջակետներուն ինչպես ըմբռնելը սորվիմ և ես ալ այն կերպով կարդամ, բան մը հասկնամ ու պատասխանեմ։

Գործդ նայե՛. դարձյալ դուն շահավոր ես, որովհետև մեծ պատիվ է քեզի անանկ խմբագիր մը գտնելդ, որ իր թերթին էջերը կը բանա քեզի ո՜վ.... Դիոգինեսի դարը։

Այվազին դառնանք։

Այս խեղճը սկսավ կաղն ի կաղ երթալ, բեռան ծանրությունը Հաճյանին վրա թողուլ կուզե կոր չարամտաբար և այն խեղճն ալ բարեկամություն կարծելով շնչասպառ կը վազե ու կը վազե։

Այվազուկը կաղն ի կաղ երթալով փոսի մը մեջ ինկավ, ուսկից դուրս չի կրնար կոր ելնել։ Մեյմը վանեցի Կարապետ կըսե, մեյ մը մշեցի Մկրտիչ կըսե ու կերթա։ Նոլպար փաշային՝ Շահ-Նուպարյան վարժարանին ստակ տված ըլլալը հաստատելու համար վանեցի Կարապետին կտակին ինչ ըլլալը փնտրելու է եղեր։ Այս հաշվով Կյոչեյանին ալ աղքատներուն 1000 ոսկի տալը հաստատելու համար քանի մը վաճառականաց սնանկանալուն պատճառը փընտրելու է։ Այս փաստաբանությունը գեշ չէ, հայտնի ճշմարտություն