Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՕՐԱՑՈՒՅՑ ՄԵՂՈՒԻ

1874 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՈՒՇԱԿՈԻԹՅՈԻՆՔ

ՀՈԻՆՎԱՐ. Առատ ձյուն պիտի գա. պզտիկ տղայք 13 թիվ շոգենավին մեջը շաբաթ մը գար թոթբու պիտի խաղան։

ՓԵՏՐՎԱՐ. Շատ անձրև պիտի գա. շըմենտըֆերի ճամբաները բոլորովին պիտի ավրվին։

ՄԱՐՏ. Փոթորիկներ տեղի պիտի ունենան. Բերշեմպե բազարի փողոցին ցածնալովը հոն բարձրացած տուները պիտի փլչին և հոնկից անցնողները փլատակաց տակ պիտի մնան։

ԱՊՐԻԼ. Արեգակը պիտի խավարի, եթե տեր Երեմիան թող տա։

ՄԱՅԻՍ. Մոտաներ պիտի ելնեն. էրիկ մը յուր կնկան նորասիրության չկրնալով դիմանալ ինքզինքը չվանով պիտի խեղդե։

ՀՈՒՆԻՍ. Գիշերը պիտի երկարի, կազերուն գիները պիտի բարձրանան. էրիկ կնկան կռիվները պիտի ավելնան։

ՀՈՒԼԻՍ. Հրատապ ջերմություն. Դատաստանական խորհուրդը էրիկ կնիկ իրարմե բաժնելով միայն պիտի զբաղի։

ՕԳՈՍՏՈՍ. Փոփոխական օրեր, լրագրաց սկզբունքները ամեն օր պիտի փոխվին։

ՍԵՊՏԵՄԲԵՐ. Ընդհանուր հավասարություն գիշերի և ցերեկի մեջ։

ՀՈԿՏԵՄԲԵՐ. Հյուսիսային հողմունք. թրամվեյները առագաստ պիտի բանան, որ շուտ երթան։

ՆՈՅԵՄԲԵՐ. Վարժապետական ժողովը աշխարհաբարի ու գրաբարի խնդիրը պիտի լուծե։

ԴԵԿՏԵՄԲԵՐ. Սաստիկ ցուրտ, շատ մը վաճառականներուն ձեռքերը պիտի կտրին և չպիտի կրնան ստակ բռնել, որ իրենց պարտքերը վճարեն և այս պատճառավ պիտի սնանկանան։