Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՖԱՐ ՏՅՈԻ ՊՈՍՖՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻՆ ՄԵՋ

— Պարոն խմբագիր, ասկեց շաբաթ մը առաջ գրած էիք, թե՝0 վսեմափայլ Աբրահամ պեյ Երամյան Եգիպտոսեն մայրաքաղաքս հասավ։

— Այո՛, հասեր էր յա։

— Երեկվան թերթերնուդ մեջ դարձյալ կարդացի, որ վսեմափայլ Աբրահամ պեյ Երամյան Եգիպտոսեն մայրաքաղաքս հասեր է։

— է՛յ, սո՞ւտ է մի։

— Անցյալ շաբթվան շոգենավով եկողը ո՞վ էր։

— Վսեմափայլ Աբրահամ պեյն էր։

— է՛յ, հապա աս շաբթվան շոգենավով եկո՞ղը։

— Դարձյալ վսեմափայլ Աբրահամ պեյն էր։

— Առաջինը սխալ չըլլա՞։

— Չէ, ճանըմ, եկած էր ան օրը։

— Ինչպես կըլլա, որ շաբաթ մը առաջ Պոլիս եկողը երեկ դարձյալ կուգա։

— Գացած կըլլա տե՝ նորեն եկած կըլլա։

— Հրամանքնիդ այդ ներքին լուրերը ուսկի՞ց կառնեք կոր։

— Մենք լուրերնիս ուրիշեն չենք առներ, մենք կը շինենք կը գրենք։

— Անոր համար էր, որ առջի օրն ալ հայոց Պատրիարք մը դրած էիք։

— է՛յ, շիտակը հայոց ալ Պատրիարք մը պետք է։

— Ինչպե՞ս է գոնե դրած Պատրիարքնիդ։

— Աղեկ է, կըսեն կոր, անցյալ շաբթու Ընդհանուր ժողով գումարեր և բավական խելացի խոսքեր ըրեր է։

— Այդ Պատրիարքին անունը ի՞նչ է։

— Իրավ. անուն մը դրած էր Լա Թյուրքին, բայց ես մոռցա։