Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վանդության պահանջած դեղը գրել։ Այսպես վարվեցավ նախորդ շրջանին մեջ, այսպես պիտի վարվի նաև այս շրջանին մեջ։ Այսպես վարվիլը եթե ուրիշ լրագրաց համար փառք է, Մեղուի համար պարտք է։ Մեղու վճարեց յուր նախորդ շրջանին պարտքը, և այսօրվնե կսկսի նոր շրջանինը վճարելու։

Այս առթիվ մեր շնորհակալությունները կը հայտնենք Մեղուի մեծապատիվ ընթերցողաց, որոնց մեզի տված քաջալերությանը պարտավոր ենք և պիտի ըլլանք Մեղուի շարունակությունը։

Նոր շրջանին առթիվ Մեղու առայժմ փոփոխություն մը չպիտի կրե, միայն ընտանեկան մասը պիտի մեծցունե. սակայն կը հուսա քիչ ժամանակեն թե գնույն և թե դիրքին վրա փոփոխություն մը ընելով, շաբաթը երեք կամ չորս անգամ հրատարակվիլ։

Արդ, ճշմարտության ճակատը վերստին համբուրելով և աշխարհիս թագուհին նորեն գրկելով կը մտնենք նոր շրջանին մեջ բզզալու և խայթելու։