Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ահա գողին մեկը։

Քանի մօր առաջ կամուրջին վրա հույնին մեկը ժամը կը հարցոնե մեկու մը։

— Ութուկես կըսե մյուսը։

Ութուկես ըսողը կամուրջին ծայրը եկած չեկած կը նայի, որ ժամացույցը քովը չէ։

Ահա գողին մեկն ալ։ Կամուրջին վրա ժամ հարցունողներեն զգուշացե՛ք։

Անցյալ շաբթու սպասուհիին մեկը յուր տիրոջը առջև ելնելով ատակ կուզե քծնելով։ Տերը չկրնար դիմանալ, սնդուկը կը բանա և կուտա։

Հետևյալ առտուն սնդուկը պարպված էր։

Սպասուհյաց շատ երես մի՛ տաք։ Զգուշացեք վերջապես այն ամեն անոնցմե, որք ձեզի կը շողոքորթեն, ով որ ալ ըլլան անոնք։ Եթե զգուշանալ չեք գիտեր, աղքատ եղե՛ք, որովհետև գողերեն խալսելու համար, ստակ չունենալե զատ ուրիշ միջոց չկա, ինչպես որ հրդեհեն ազատ ըլլալու համար փողոցը պառկելեն ուրիշ ճար չկա։

Ձեր երջանկութեան համար աղքատ ըլլալու աշխատեցեք, որովհետև դարս աղքատության դար է։